28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության նոր հռչակագիր

Պուտինն ու Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության նոր հռչակագիր

Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են հռչակագիր, որով երկու երկրների հարաբերությունները կանցնեն համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցության մակարդակի:

Պուտինը տեղեկացրել է, որ առաջիկայում ազգային արժույթների մասնաբաժինը երկկողմ առևտրում կգերազանցի 90%-ը: Նա նաև նշել է, որ ռուսասական ընկերությունները շարունակում եմ մնալ Ղազախստանի առաջատար ներդրողներները՝ ավելի քան 17 հազար բիզնես-ենթակառուցվածք։

ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերը կակտիվացնեն գործակցությունը հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում և կաշխատեն սահմանային անցակետերում մեքենաների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանում ռուսերենի համատարած և ազատ օգտագործումը մեծ բավականություն կպատճառի Ռուսաստանում:

Փաստաթղթում նշվել է, որ շարունակվելու է «Ռոսատոմի» հետ գործակցությունը, այդ թվում՝ Ղազախստանում ատոմակայան կառուցելու նախագծի շրջանակում: Առանձին անդրադարձ է եղել նաև կենդանական աշխարհին․ Ռուսաստանի Ամուրի թագավորական վագրերի ձագերից կտեղափոխվեն նաև Ղազախստան։

Ռազմագերիներ