27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդարադատության նախարարությունը կհամագործակցի Նազիկ Ավդալյանի հետ

Արդարադատության նախարարությունը կհամագործակցի Նազիկ Ավդալյանի հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին. տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը։

«Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց շրջանակում նախատեսվում է համագործակցել նաև քրեակատարողական հիմնարկների հետ։

Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հիմնադրամը գույք և մարզական պարագաներ նվիրաբերի «Սևան» քրեակատարողական հիմնարկին՝ նպաստելով այնտեղ սպորտային պայմանների բարելավմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ռազմագերիներ