27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում բերման են ենթարկել Սոչիի «ստվերային թագավոր» Ռոբսոնին

Հայաստանում բերման են ենթարկել Սոչիի «ստվերային թագավոր» Ռոբսոնին

Քրեական հեղինակություն Ռոբսոնին (իրական անունը՝ Ռուբեն Թաթուլյան) բերման են ենթարկել Հայաստանում։ Այս մասին հայտնում է ռուսական «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ Թաթուլյանին բերման են ենթարկել նոյեմբերի 7-ին, սակայն կարճ ժամանակ անց ազատ են արձակել։ «Известия»-ի տվյալներով՝ նա ունի հայկական քաղաքացիություն։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է «Սպանություն», «Խարդախություն» և «Հանցավոր խմբավորման ստեղծում» հոդվածներով։

Ռազմագերիներ