14 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ փակ լողավազանում 4-ամյա երեխա է խեղդվել

Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ փակ լողավազանում 4-ամյա երեխա է խեղդվել

Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել երեխայի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։

Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ երեխան ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում՝ ծնողների վարձակալած հյուրատան փակ լողավազանում, ջրահեղձ է եղել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ