27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցողներ․ «Անկախ դիտորդ»-ն ահազանգեր է ստացել

Աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցողներ․ «Անկախ դիտորդ»-ն ահազանգեր է ստացել

Նոյեմբերի 16-ին ընդառաջ «Անկախ դիտորդ»-ը ստացել է ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ․ տեղեկանում ենք դիտորդական կազմակերպության Facebook-ի էջից։

«Չնայած ահազանգողներից լրացուցիչ տեղեկություններ պարզելու ջանքերին՝ «Անկախ դիտորդ»-ը դեռևս չի կարողացել հստակ տեղեկություններ իմանալ ենթադրյալ տուժողների, դեպքերի վերաբերյալ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունը՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված:

Գործատուն աշխատողին կարող է ներկայացնել միայն այնպիսի պահանջներ, որ սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ ու վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կատարած աշխատանքին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների աշխատողներին, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։

Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ