
ԱՄՆ-ում շաթդաունն ավարտվեց․ Թրամփը ստորագրել է կառավարության բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության բյուջեն, որով ավարտվում է երկրի պատմության մեջ ամենաերկար շաթդաունը՝ 43 օր․ գրում է Reuters-ը։
«Սպիտակ տան ղեկավարը փաստաթուղթը ստորագրել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է դաշնային ծառայողների աշխատավարձերի վճարման և ավիահաղորդակցության կառավարման համակարգի վերագործարկման օգտին»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ դաշնային ծառայողները աշխատանքի կվերադառնան արդեն այսօր՝ հինգշաբթի։ Այնուամենայնիվ, դեռ հստակ չէ, թե որքան արագ կվերագործարկվեն պետական ծառայությունները։


