
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Նիկոլ Փաշինյանը. Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով քննարկում է կազմակերպվել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լորդ Ջեքսոնը կազմակերպել է քննարկում՝` «Նիկոլ Փաշինյանը. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով․ Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Խորհրդարանի անդամներ, հոգևորականներ և մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը՝ նվիրված կրոնական ազատության և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցերին»,- նշել է նա։


