15 Փտր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՃՏՊ-ների հետևանքով զոհերը պակասել են, ստացվում է՝ ունենք 88 փրկված կյանք․ Արմեն Խաչատրյան

ՃՏՊ-ների հետևանքով զոհերը պակասել են, ստացվում է՝ ունենք 88 փրկված կյանք․ Արմեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում երբևէ այսպիսի գերազանց վիճակագրություն չենք ունեցել։ Նա ներկայացրել է տվյալները, ըստ որոնց «2023 թվականի համեմատ 2024 թվականին 45 զոհ պակաս ենք ունեցել, իսկ 2024 թվականի համեմատ հոկտեմբերի 1-ի դրությամբ 43 զոհ ենք պակաս ունեցել, այսինքն՝ 1 տարի 9 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 88 զոհ պակաս»։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ նման վիճակագրություն մենք երբևէ չենք ունեցել, որ հնարավոր լիներ զոհերի թիվը այսպես նվազեցնել, հատկապես այն պայմաններում, երբ վերջին տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում։ «Միայն վերջին 2 տարիների ընթացքում մոտ 25 000 տրանսպորտային միջոց է ավելացել»,- նշել է պատգամավորը։

Նա այս հաջողության համար իրավապահներին է շնորհակալություն հայտնել, որ կարողացել են 88 զոհ նվազեցնել, այսինքն՝ ունենալ 88 փրկված կյանքեր։ Պատգամավորը կարևորել է պարեկային ոստիկանության դերն այս ամենի մեջ։

 

 

Ռազմագերիներ