27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք հակադրելու, դրա համար էլ հետապնդում եք խոսքի համար․ փաստաբան

Ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք հակադրելու, դրա համար էլ հետապնդում եք խոսքի համար․ փաստաբան

Այսօր ոչ միայն Նարեկին ու Վազգենին ձերբակալել են, այլ նաև փաստացի փակում են սուպերպոպուլյար դարձած ընդդիմադիր լրատվական հարթակ AntiFake.am-ը` առգրավելով ամբողջ տեխնիկան, որը տղաները ձեռք են բերել այս տարիների ընթացքում իրենց համակիրների հանգանակություններով: Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Բոլոր հարցումները «գուժում» են Հայաստանին ու հայ ժողովրդին արված ձեր առաջարկների նկատմամբ ժողովրդի հավատի ու վստահության բացակայության մասին:

Այս ֆոնին դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք այլևս հակադրելու, դրա համար էլ մարդկանց հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար»,- նշել է նա:

 

 

Ռազմագերիներ