28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՍԱՏՄ-ն փորձաքննության է ենթարկել ադրբեջանական ճանապարհով ներմուծված ալյուրը

ՍԱՏՄ-ն փորձաքննության է ենթարկել ադրբեջանական ճանապարհով ներմուծված ալյուրը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փորձաքննության է ենթարկել ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի ճանապարհով ներմուծված ալյուրը։

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝

1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,

3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

Արդյունքում վնասակար օգանիզմներ չեն հայտնաբերվել, թունավոր տարրեր, ծանր տարրեր և այլ նյութերի սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։

«Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- հայտնել են ՍԱՏՄ-ից:

 

Ռազմագերիներ