06 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանը՝ «Իմնեմնիմի»-ի հեղինակների դեմ ներկայացրած հաղորդման մասին

Ալեն Սիմոնյանը՝ «Իմնեմնիմի»-ի հեղինակների դեմ ներկայացրած հաղորդման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ժխտում, որ հաղորդում է ներկայացրել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ, բայց կարծում է՝ միայն իր հաղորդման հիմքով չէ, որ նրանց ձերբակալել են։ Վստահ է՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ իրավական գործընթացի այլ պատճառներ ևս կարող են լինել։

«Եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ․․․ Կամ այն խուլիգանությունը, որ իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին են մտնում»,- նշում է ԱԺ խոսնակը։

Սամսոնյանին և Սաղաթելյանին պաշտպանողներին Ալեն Սիմոնյանն առաջարկում է պատկերացնել այսպիսի սցենար․ «Վերցնեմ հեռախոսս և խոսեմ, օրինակ, իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի անդամներից, ամեն օր սեռական հայհոյանքներ հնչեցնեմ իրենց հասցեին և սպառնամ, որ հաշվեհարդար եմ տեսնելու։ Այսքանից հետո առաջարկում եմ իմ նկատմամբ տրամադրվել դրական և չդմիել Ոստիկանություն»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ