
Հայհոյելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին․ Ժաննա Ալեքսանյան
Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս ՔՊ-ականերն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու․ Facebook-ի իր էջում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Բնականաբար, որևէ մեկը չի պատժվել․ Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու հեղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում՝ ո՞րն է ձեր առավելությունը, ինչո՞ւ մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է Ալեն Սիմոնյանը։ Ո՞վ է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»,- նշում է իրավապաշտպանը։


