21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է՝ ինչո՞ւ է համացանցից հեռացվել «Կյանք ու կռիվ» ֆիլմը և ո՞ւմ է պատկանում հեղինակային իրավունքը

Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է՝ ինչո՞ւ է համացանցից հեռացվել «Կյանք ու կռիվ» ֆիլմը և ո՞ւմ է պատկանում հեղինակային իրավունքը

«Կյանք ու կռիվ» ֆիլմը հեռացվել է առցանց հարթակներից․ այս մասին համացանցում վերջերս սկսեցին ահազանգել քաղաքացիները։ Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ABC Media-ի հետ զրույցում նշել էր, որ ինքն էլ է համացանցից իմացել այդ մասին, և հստակ ինֆորմացիա կարող է տալ միայն «Շարմ հոլդինգ» ընկերությունը, քանի որ իր ունեցած տեղեկություններով՝ այդ ընկերությունն էր եղել ֆիլմի սեփականատերը։ Իսկ «Շարմ Հոլդինգ» ընկերությունից ABC Media-ին տեղեկացրել էին, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։

Հանրային հեռուստաընկերությունը ABC Media-ին ուղարկած հարցման ի պատասխան  տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերության և «Շարմ Հոլդինգ» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի  մարտի 23-ին  կնքվել է համաձայնագիր, որով կողմեր արտադատական  հաշտությամբ ավարտել են «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․25 տարի անց» ֆիլմերի նկատմամաբ հեղինակային և հարակից գույքային իրավունքների վերաբերյալ վեճը։

«Հաշվի առնելով, որ «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․25 տարի անց» գեղարվեստական ֆիլմերի հեղինակային և հարակից գույքային իրավունքները պատկանում են Հանրային հեռուստաընկերությանը, դրանց տարածումը երրորդ անձանց կողմից (նրանց պատկանող հարթակներում) թույլատրվում է միայն Հանրային հեռուստաընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրի առկայության դեպքում։ Մեր տեղեկություններով՝ մեկ հարթակում տեղադրված էին տվյալ ֆիլմերը․ մեր պահանջով դրանք հեռացվել են, քանի որ համապատասխան պայմանագիր չի եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Ռազմագերիներ