
Նիկոլ Փաշինյանը բարկացել է ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է՝ ինչու
Ընդդիմադիրները նիստերին չեն գալիս, ԱԺ-ի աշխատանքն ապահովում է իշխող խմբակցությունը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քվորում չունենալու պատճառով նիստն ուշ սկսելուն։
«Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում»,- ասել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի և իր մասնակցությամբ տարածված տեսանյութը։
Սիմոնյանը նշել է, որ պատգամավորներն ուշացել են ընդամենը 10 րոպե։
«Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, տիկին Դավոյանը հիմա այստեղ չի, Սոնա Ղազարյանը պուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը պուճուր բալիկ ունի, տիկին Տիգրանյանը բալիկ ունի»,- ասել է Սիմոնյանն ու տեղեկացրել, որ ունեն նաև գործընկերներ, որոնք այս պահին գործուղման են։
«Պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան՝ երկու-երեք հոգի, գործուղման են, և բնական է, եթե մի հոգի հանկարծ, մարդ ես, ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով, կարող է այսպիսի բան լինի և 10 րոպե նիստը ուշանա»,- ասել է Սիմոնյանը։


