28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրղզստանի իշխանություններն արգելել են կրիպտոարժույթների մայնինգն էլեկտրաէներգիայի սակավության պատճառով

Ղրղզստանի իշխանություններն արգելել են կրիպտոարժույթների մայնինգն էլեկտրաէներգիայի սակավության պատճառով

Ղրղզստանի իշխանությունները մինչև մարտի վերջ արգելել են կրիպտոարժույթների մայնինգով զբաղվողների գործունեությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է interfax.kz-ն, հայտարարել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը։

Նա հավելել է, որ որոշումը կայացվել է Ղրղզստանի էներգետիկայի նախարար Տաալայբեկ Իբրայևի հետ համատեղ։

«Եթե որևէ մեկը փորձի միացնել դրանք, նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշել է Տաշիևը։

Նա վստահեցրել է, որ երկիրը չի պլանավորում էլեկտրաէներգիայի անջատումներ։

«Այնուամենայնիվ, եկեք զգույշ լինենք և խնայենք։ Մենք կոչ ենք անում բոլորին չվատնել էլեկտրաէներգիան։ Այո՛, այս տարի ջուրը քիչ է, և արտադրությունը նվազել է, բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաջողությամբ հաղթահարենք ձմեռը», – ասել է նա։

Ռազմագերիներ