14 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քոչարյանի և Սարգսյանի  գլխավորած ուժերը պարզապես չպետք է լինեն խորհրդարանում․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Քոչարյանի և Սարգսյանի  գլխավորած ուժերը պարզապես չպետք է լինեն խորհրդարանում․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում է 2026 թվականի բյուջեն, սակայն խոսել է նաև այլ թեմաներից։ Փաշինյանի ելույթի առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․

 

  • 2018-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը այն նույն երկրի գրպանում էր, որի գործակալներն են ընդդիմադիր քաղաքական ուժերը:
  •  Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես չպետք է լինեն խորհրդարանում։ Սա է լուծումը։
  • Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել:
  • Մեզ ասում են՝ ինչ ուզել են, տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիներին ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Էսօր մարդիկ եկել են, Ղարաբաղ են լացում։ Ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Սկսած ֆինանսականից, մինչև այն, ինչը չի երևալու երբեք:
  •  Էդ ցորենի մի մասը կարան հավերին տան, էդ հավի ածած ձուն մեր երեխեքը չե՞ն ուտելու։
  • Սրբազանը շորերը հագել էր, խնկարկում էր, Կիրանցի սու՞գն էիք լացել, թաղու՞մ էիք անում։
  • Պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, շատ ա պետք եղել, ու միանգամից չեք հավատում, եկեք տանենք, ցույց տանք, գնապիտակներն էլ վրից կկպցնենք։
  • Վարկ ենք վերցրել, որ երկիրը պատերազմի ժամանակ հաղթահարի Քովիդը։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ