
Միքայել սրբազանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ խնդրելով ճանաչել սրբազանի անմեղությունը
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.)․ հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։
Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ:


