
Գերմանիան կընդլայնի զինված ուժերը
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը քաղաքական ուժերի միջև ամիսներ տևած վեճերից հետո համաձայնեցրել է զինվորական ծառայության նոր ծրագիր՝ զորքերի թվաքանակը մեծացնելու համար․ գրում է BBC-ն։
Նոր պլանը պարտավորեցնում է 18 տարեկան բոլոր տղամարդկանց լրացնել հարցաթերթիկ՝ զինվորական ծառայությանն իրենց իրենց համապատասխանության վերաբերյալ, իսկ 2027 թվականից՝ անցնել բժշկական զննում։
Սպասվում է, որ օրենսդիրները նախագծի վերաբերյալ քվեարկությունը կկատարեն մինչև 2025 թվականի վերջը։ Այս տարվա սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարար, գեներալ Կարստեն Բրոյերը զգուշացրել էր, որ չորս տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։


