28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում մեր գերիներին ցմահ են տալիս, իսկ այստեղ Փաշինյանը ասում է՝ Արցախը  «ֆեյք է ու թոկ». Արթուր Խաչատրյան

Բաքվում մեր գերիներին ցմահ են տալիս, իսկ այստեղ Փաշինյանը ասում է՝ Արցախը  «ֆեյք է ու թոկ». Արթուր Խաչատրյան

Բաքվում մեր գերիներին ցմահ են ազատազրկում, իսկ այստեղ Փաշինյանն ասում է՝ Արցախը «ֆեյք է ու թոկ»․խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն է Արցախի Հանրապետությունում ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։

«Ինքը խղճի խայթ չի զգում, պատասխանատվություն չի զգում՝ այդ ամենի հետ կապված»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ Արցախի կորստից հետո հաջորդ ամենացավալի ապտակը, որի մեջ շարունակում ենք ապրել, Բաքվում ընթացող դատավարություններն են։  Դատավարություններ, որտեղ մեղադրյալի աթոռին նստած են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև պահվող այլ անձինք:

«Այսօր ցեղասպան Բաքվում դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի և Հայաստանի անկախության համար են զոհասեղանին հայտնվել։ Նրանց դատապարտել են մի մասին ցմահ, մյուսին՝ 16, 19, և 20 տարով»,- հիշեցրեց Գալստյանը։

Ռազմագերիներ