15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական «Իսկանդերի» մնացորդները հարվածել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին․ Զելենսկի

Ռուսական «Իսկանդերի» մնացորդները հարվածել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին․ Զելենսկի

Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ օգտագործված «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին տեղեկացրել է X սոցիալական ցանցում։

«Հարձակմանը մասնակցել է մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ հրթիռներ։ Միայն Կիևում վնասվել են տասնյակ բնակելի շենքեր։ Զոհվել է չորս մարդ»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան այս հարվածներին արձագանքում է հեռահար ուժով, և աշխարհը պետք է դադարեցնի այս հարձակումները պատժամիջոցներով։

«Ռուսաստանը դեռևս կարողանում է վաճառել նավթ և կառուցել իր սխեմաները։ Այս ամենը պետք է ավարտվի։ Մեծ աշխատանք է տարվում գործընկերների հետ մեր օդային պաշտպանությունն ամրապնդելու համար, բայց դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ է ամրացում լրացուցիչ համակարգերով և հակահրթիռային պարագաներով։ Եվրոպան և Միացյալ Նահանգները կարող են օգնել։ Մենք հույս ունենք իրական որոշումների վրա», – գրել է Զելենսկին։

Ռազմագերիներ