27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անչափահաս երեխաների աչքի առաջ ձերբակալել են Տաթևի նախկին ղեկավարին․ երեխաներն ահազանգում են՝ մնացել են առանց խնամակալի

Անչափահաս երեխաների աչքի առաջ ձերբակալել են Տաթևի նախկին ղեկավարին․ երեխաներն ահազանգում են՝ մնացել են առանց խնամակալի

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան ձերբալել են Տաթևի նախկին ղեկավար Գոռ Մինասյանին, որը տնային կալանքի տակ էր գտնվում։

«Առավոտյան 7:30-ին, երբ եղբայրս ու քույրերս պատրաստվում էին գնալ մանկապարտեզ և դպրոց, իսկ հայրս օգնում էր նրանց հագնվել, մեր տուն տղամարդիկ եկան և ասացին, որ ձերբակալման մասին որոշում ունեն, հորս տանում են Երևան»,- ABC Media-ի հետ զրույցում պատմել է Գոռ Մինասյանի դուստրը՝ Միլենա Մինասյանը։

«Մինչև հիմա հորս մասին տեղեկություն չունենք։ Մենք չորսով մեր տանն ենք և սպասում ենք հորս, բայց հենց նոր իմացանք, որ նրան կալանավորել են։

Ես, քույրերս ու եղբայրս այսօր մնացել ենք մենակ։ Ես հիմա դիմում եմ պատկան մարմիներին․ վիրահատությունից հետո ես գտնվում եմ անկողնային վիճակում, տեղաշարժվել եմ հորս օգնությամբ, ինձ, փոքր քույրերիս ու եղբորս խնամք է անհրաժեշտ։ Մեր տատիկը նույնպես տեղաշարժման խնդիրներ ունի, չի կարող խնամել մեզ։ Ես չգիտեմ, թե ինչ անել։ Մենք մենակ ենք մեր տանը և չգիտենք, թե ինչ կլինի հաջորդ պահին»,- պատմել է Միլենա Մինասյանը։

Ռազմագերիներ