
Տիգրան Աբրահամյանն այցելել է «Անտիֆեյքի»-ի ձերբակալված լրագրողին
Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի՝ պրոցեսներից դուրս բերումը:
Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որ իրականացվեց առավոտյան»,- նշում է պատգամավորը:


