
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել որպես միասնական տարածք․ Պապուաշվիլի
Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ ձգտելով համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել որպես միասնական տարածք։
«Մենք բոլորս պետք է միմյանց աջակցենք այն հարցերում, որոնք կարևոր են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար։ Սա ներառում է ինքնիշխանության ամրապնդումը և մեր ժողովուրդների բարեկեցության բարելավումը»,- հավելել է Պապուաշվիլին։


