27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Ադրբեջանի գլխավոր գործիքը Փաշինյանն է, պետք է զրկել նրան այդ գործիքից․ ադրբեջանագետ

ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Ադրբեջանի գլխավոր գործիքը Փաշինյանն է, պետք է զրկել նրան այդ գործիքից․ ադրբեջանագետ

Վերջին շրջանում շատերն են հարցնում․ լավ, Ալիևն արդյոք չի՞ ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության, ինչո՞ւ է նման ելույթներ ունենում՝ դրանցով բարդացնելով Փաշինյանի կյանքն ու փչացնելով «խաղաղության» միֆը։ Պատասխանը հստակ է՝ Ալիևը լուծում է խնդիրներ․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նա դնում է առաջիկա ծրագրերի հստակ ուղղությունները՝ անկլավներ, ՀՀ միջպետական սահմանների նկատմամբ վերահսկողություն, ՀՀ տարածքի ուղղությամբ նոր «հակամարտության» ստեղծում՝ դեռևս խոսույթի մակարդակով և այլ քայլեր: Դրա հետ միասին, Ադրբեջանի ղեկավարը հենց Բայրամովի հարցազրույցի միջոցով «իշմար» է տալիս ու հիշեցնում Փաշինյանին՝ դու մեր ափի մեջ ես, մենք քեզ հետ կապված այնպիսի նյութեր կարող ենք հրապարակել, որ լուրջ խնդիրներ ունենաս Հայաստանի ներսում, ինչ ես խոսել, ինչ ես բանակցել, մի խոսքով՝ շատ բան կա։

ՀՀ անվտանգության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան երբ պետության ղեկավարի նկատմամբ վախի կառավարման վահանակը գտնվում է քո հակառակորդի ձեռքին։ Դրանով Ալիևն ակտիվորեն ետ բերեց «անկլավների» թեման, որը հիմա «սոուսվում է» որպես Արծվաշենի վերադարձ։ Արդեն երեք օր է՝ ադրբեջանական իշխանական մամուլը գրում է, որ ոչ մի տարածք ՀՀ-ին չի վերադարձվելու։ Դրա մասին նաև Ալիևն ունի ելույթներ, կոնկրետ 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված բարձունքները չվերադարձնելու մասին։ Ինձ թվում է՝ նաև վերջին տարիների փորձառությունն է փաստում, որ ամեն քայլ միակողմանի է արվում՝ հօգուտ Ադրբեջանի։

Հիմա, նախընտրական այս փուլում պետք է նկատի ունենալ՝ Ալիևը շտապում է և ագահ է, նա կիրառելու է Փաշինյանի բոլոր վախերը հայկական պետության ու հայ ժողովրդի դեմ։ Մի բան իմացեք՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնալու հնարավորություն առկա միջազգային դասավորության պայմաններում չունի։ Ուստի՝ թույլ չտաք ձեզ մանիպուլացնեն նոր պատերազմով։ Իմացեք նաև՝ Ադրբեջանի գլխավոր գործիքը ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Փաշինյանն է։ Պետք է այդ գործիքից զրկել նրան, իսկ հետո անցնել արդեն նրա մեծ ախորժակը միջազգային-իրավական, քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական մեթոդներով զսպելու կարևոր գործին։ Այդ ամենին զուգահեռ՝ պետք է ունենալ գաղափարապես ուժեղ ու մարտունակ բանակ, որի առկայության պայմաններում Ադրբեջանը մշտապես կգերադասի բանակցել, քան հարձակվել։ Հիշեք՝ Ադրբեջան պետությունն ունի բազմաթիվ խոցելի կողմեր, անում է սխալներ, որոնք ուղղակի իրենց դեմ օգտագործող չկա։ Հենց պետական շահ սպասարկող իշխանություն ունենանք, շատ բան կփոխվի։ Դա գիտի նաև Ալիևը, դրա համար էլ շտապում է․․․»,- գրել է ադրբեջանագետը։

 

Ռազմագերիներ