15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին ՌԴ հարվածը. Զելենսկի

Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին ՌԴ հարվածը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ գրում է pravda.com.ua-ն։

Զելենսկին նշել է, որ անցած գիշեր Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ է օգտագործել, որոնց հետևանքով եղել են ավերածություններ, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը:

Նա ընդգծել է, որ Ալիևը դատապարտել է հարվածը և նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ:

«Մենք նաև քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և գործընկերության զարգացումը։ Այժմ կանաչ լույս է բացվում համագործակցության բոլոր ոլորտների համար։ Ներուժը մեծ է, և մենք մտադիր ենք այն իրացնել»,- նշել է Զելենսկին։

 

Ռազմագերիներ