
Ադրբեջանում քննարկում են «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իրավունքը
Բաքվում շարունակում են ինտենսիվորեն շրջանառել ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեման։
Այդ նպատակով մեկնարկել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության պայմաններում» անվանումով «գիտական» կոնֆերանսը։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, կոնֆերանսը կազմակերպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»՝ որպես իր 2025 թվականի գործողությունների ծրագրի մաս։
«Կոնֆերանսի նպատակն է գիտականորեն ուսումնասիրել և գնահատել Արևմտյան Ադրբեջանից բռնի արտաքսված անձանց իրենց հայրենիք արժանապատվորեն վերադառնալու իրավունքը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,- ասվում է հաղորդագրությունում։
Օրեր առաջ Բաքվում տեղի էր ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էր «ՀԿ-ներին պետական աջակցության գործակալություն»-ը։


