
Մինչ օրս ՆԳՆ-ում կատարվել է շուրջ 3400 ծառայողական քննություն, կիրառվել՝ 1112 կարգապահական տույժ․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ. հայտնում են ՆԳՆ-ից։
«Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում,- ընդգծել է նախարար Սարգսյանն՝ ավելացնելով,- Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել՝ 1112 կարգապահական տույժ»։


