27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիտորդական որոշ առաքելությունների դեմ վարույթ է հարուցվել, հնարավոր է քննարկվի Վաղարշապատի ընտրությանը մասնակցելու հարցը . Գոհար Մելոյանն է ահազանգում

Դիտորդական որոշ առաքելությունների դեմ վարույթ է հարուցվել, հնարավոր է քննարկվի Վաղարշապատի ընտրությանը մասնակցելու հարցը . Գոհար Մելոյանն է ահազանգում

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել, ինչին ներկա են լինելու դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ․ այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը։

«Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, դիմում է ներկայացվել, և այս պահի դրությամբ մի քանի դիտորդական առաքելությունների վերաբերյալ քննարկում պետք է լինի՝ կապված հավատարմագրման հարցերի հետ։ Այսինքն՝ հնարավոր է վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մեր մասնակցելու հարցը բարձրացվի»,- տեղեկացրել է Մելոյանը։

Ռազմագերիներ