
Բուենոս Այրեսի հզոր պայթյունից վնասվել են քիմիական և պլաստիկի արտադրամասեր
Բուենոս Այրեսի մոտ` Ezeiza արդյունաբերական գոտում, տեղի ունեցած հզոր պայթյունից վնասվել է 5-ից ավելի գործարան, այդ թվում՝ քիմիական և պլաստիկի արտադրամասեր։ Զոհերի մասին առ այս պահը տեղեկություն չի հաղորդվում։
«Տարածքում թանձր ծուխ է, օդում առաջացել են պայթյունավտանգ ամպեր (ալիքներ)։ Այս պահին էլ իրականացվում են հրդեհաշիջման մեծամասշտապ գործողություններ, աշխատանքներին ներգրավվել են նաև ուղղաթիռներ»,- գրում են տեղական լրատվամիջոցները։


