27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանությունը հիշեցնում է վարորդներին․ նոյեմբերի 15-ից գործելու է պարտադիր պահանջ

Ոստիկանությունը հիշեցնում է վարորդներին․ նոյեմբերի 15-ից գործելու է պարտադիր պահանջ

Այսօրվանից՝ նոյեմբերի 15-ից, առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի. այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե

  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է Ոստիկանության տարածած հայտարարությունում:

Ռազմագերիներ