21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է դերասան Խաչիկ Բադալյանը

Մահացել է դերասան Խաչիկ Բադալյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը. հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թ.-ից աշխատում էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1989-1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոներում։

Մարմնավորել է 100-ից ավելի դերեր։ 1989 թ.-ին արժանացել է Հայաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 2009 թ.-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ 2015 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

Ռազմագերիներ