
Միջուկային սպառազինությունների նոր մրցավազքում Չինաստանն աննկատ, բայց արագ առաջընթաց է գրանցում․ WSJ
Սպառազինությունների նոր մրցավազքը մեկնարկել է, և ԱՄՆ-ն այժմ պետք է պատրաստվի Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատմանը․ գրում է The Wall Street Journal-ը (WSJ):
Մինչ Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռևս պահպանում են զենքի վերահսկողության հարցում որոշ սահմանափակումներ, ինչպիսին է СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը լրանում է փետրվարին, Չինաստանը որևէ պարտավորություն չունի։ Այն աննկատ, բայց արագ առաջընթաց է գրանցում: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ գնահատականների համաձայն՝ Չինաստանը 2030-ականների կեսերին կհասնի ԱՄՆ-ի հետ մոտավորապես նույն հավասարության՝ տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակով։
Մոսկվայի և Պեկինի ամրապնդվող հարաբերություններն արդեն իսկ ստեղծել են ռազմավարական անորոշության աննախադեպ մակարդակ ԱՄՆ-ի և նրա եվրոպական ու ասիական դաշնակիցների համար:
«Մենք այժմ շարժվում ենք դեպի միջուկային զինանոցների ավելացում, այլ ոչ թե կրճատում։ Մենք մտնում ենք երրորդ միջուկային դարաշրջան, որն ավելի շատ նման կլինի Սառը պատերազմին, քան 1990-ականներինը և 2000-ականներինը», – նշել է Պենտագոնի նախկին պաշտոնյա Մեթյու Քրոնիգը։
Այլ փորձագետներ նշել են, որ ԱՄՆ-ն դանդաղ էր արձագանքում նոր սպառնալիքներին, և որ իր ամբողջ միջուկային արդիականացման ծրագիրը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ երկիրը կշարունակի կրճատել զենքը Ռուսաստանի հետ, և որ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան սպառնալիք չեն ներկայացնի ԱՄՆ դիրքորոշման համար։ Սակայն այս ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը։


