21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Disney-ը ֆիլմարտադրության մեջ կթույլատրի արհեստական բանականություն կիրառել․ որոշումը բողոքի ալիք է բարձրացրել

Disney-ը ֆիլմարտադրության մեջ կթույլատրի արհեստական բանականություն կիրառել․ որոշումը բողոքի ալիք է բարձրացրել

Walt Disney Company ընկերությունը պատրաստվում է թույլատրել արհեստական ​​բանականության (AI) ստեղծած բովանդակության ցուցադրումը Disney+-ում․ գրում է Euronews-ը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերին։

Այգերն ասել է, որ 2019 թվականին Disney+-ի գործարկումից ի վեր ընկերությունը գտնվում է «շատ մեծ և կարևոր փոփոխությունների ներդրման գործընթացում՝ արտադրանքի և տեխնոլոգիաների տեսանկյունից»։

«Մեկ այլ բան, որով մենք իսկապես ոգևորված ենք, Disney+-ի օգտատերերին շատ ավելի մեծ ներգրավվածություն տրամադրելն է», – ասել է Այգերը՝ հավելելով, որ Disney+-ի օգտատերերը հնարավորություն կունենան անձամբ բովանդակություն ստեղծել, ինչպես նաև դիտել այլ օգտատերերի ստեղծած բովանդակությունը։

Այգերի հայտարարությունը համացանցում բուռն արձագանք է առաջացրել։ Disney-ի երկրպագուներն այդքան էլ գոհ չեն նոր որոշումից. ոմանք վախենում են, որ այն կարող է հանգեցնել աշխատատեղերի փակման, ցածրորակ բովանդակության և ընկերության՝ իր գաղափարախոսությունից շեղվելուն։

Ոմանք նույնիսկ կոչ են արել Disney+-ի բաժանորդներին բոյկոտել հարթակը և դիմել այլ անիմացիոն ստուդիաների, որոնք դատապարտում են իրենց արտադրանքի ստեղծման մեջ արհեստական ​​բանականության կիրառումը։

Ռազմագերիներ