
Բանգլադեշի՝ փախուստի դիմած վարչապետը դատապարտվել է մահապատժի
Բանգլադեշի ռազմական հանցագործությունների դատարանը մահապատժի է դատապարտել պաշտոնանկ արված վարչապետ Շեյխ Հասինային՝ ավարտելով ամիսներ տևած դատավարությունը։ Նա մեղավոր է ճանաչվել անցյալ տարի ուսանողական ապստամբության ճնշումը հրամանագրելու համար․ գրում է Reuters-ը։
Դատավճիռը հրապարակվել է փետրվարի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ։
Հասինայի՝ «Ավամի լիգա» կուսակցությանն արգելվել է մասնակցել ընտրություններին, և կա մտավախություն, որ դատավճիռը կարող է նոր անկարգություններ հրահրել քվեարկությունից առաջ։ Դատավճիռը կայացվել է խիստ անվտանգության և Հասինայի բացակայության պայմաններում, քանի որ նա 2024 թվականի օգոստոսին փախել է Հնդկաստան։
Հասինան ցմահ ազատազրկման է դատապարտվել մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով և մահապատժի՝ ապստամբության ժամանակ մի քանի մարդկանց սպանելու համար։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Գերագույն դատարանում։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ սպանվել մինչև 1400 մարդ, իսկ հազարավոր մարդիկ վիրավորվել են՝ մեծ մասն անվտանգության ուժերի կրակոցներից։


