
Արցախում ջրի խնդիրը աղետալի ծավալների է հասնում
Ավելի քան կես տարի ձգվող ամբողջական շրջափակումը արցախահայերին
բերել, հասցրել է հումանիտար ճգնաժամի, որն արդեն ծայրահեղ ծավալների է հասնում։
Ամբողջական շրջափակումը ոչ միայն խոչընդոտում է սննդի ու առաջին
անհրաժեշտության ապրանքների ներմուծմանը, այլև ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխմանը
Հայաստանի այլ բժշկական կենտրոններ։ Այժմ էլ Արցախի առաջ ծառացել է մեկ այլ խնդիր,
որը կարող է իրական աղետի հանգեցնել, ընդ որում ինչպես մարդկային այնպես էլ էներգետիկ
ու բնապահպանական։ Խոսքը ջրի խնդրի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում