21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիմնանորոգումից հետո բացվել է Երևանի «Կարմիր կամուրջը»  

Հիմնանորոգումից հետո բացվել է Երևանի «Կարմիր կամուրջը»  

Երևանի «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվել է․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6․5 մ լայնություն։

Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտ:

Այն ունեցել է ռազմավարական նշանակություն․ վրայով անցել են առևտրային քարավաններ, բեռնված սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր` տեղափոխելով հրետանի ու այլ ռազմամթերք:

Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։

 

Ռազմագերիներ