
«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում վերցնում է ավագանու մանդատը
«10000 մարդ մեզ վստահել է, չենք կարող հաշվի չնստել նրանց հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է հարուցել դաշինքի աջակիցների և դաշինքի անդամների դեմ՝ ընտրակաշառք տալ-ստանալու մեղադրանքով։ Խուզարկվել էր նրանց բնակարանները։ Սևակ Խաչատրյանն անդրադառնալով դեպքին հայտնել է.
«Մարդիկ կան, որոնց ես անձամբ չեմ ճանաչում, մեր համակիրներից էին։ Ինձ թվում է, եթե մենք հաղթեինք՝ ամբողջ թիմով բանտում կլինեինք»,- ասել է Խաչատրյանը։
Խաչատրյանը զավեշտ է որակել ուժայինների գործողությունները։


