25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Bitcoin-ն աննախադեպ էժանացել է

Bitcoin-ն աննախադեպ էժանացել է

Երեքշաբթի Coinbase հարթակում Bitcoin-ի գինը իջել է 90,000 դոլարից ցածր` հասնելով մոտ 89,420 դոլարի․ գրում է CoinDesk-ը։ 

Կրիպտոարժույթի նման անկումը, որը փետրվարից ի վեր ամենացածր մակարդակն է, տեղի է ունենում ընդամենը վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ դրա գինը հասել էր ռեկորդային 126,250 դոլարի:

Նշվում է, որ անկումն արագացել է, երբ Bitcoin-ը չի կարողացել վերականգնել 93,700 դոլարի հիմնական աջակցության մակարդակը (key support)։ Սա այն շեմն է, երբ ակտիվի գնի նվազումը դադարում կամ դանդաղում է, քանի որ մարդիկ սկսում են այն գնել տվյալ գնով, ինչն էլ ստեղծում է պահանջարկ։

Սա հանգեցրել է «մահվան խաչ» (death cross),  տեխնիկական ազդանշանի ի հայտ գալուն․ այս դեպքում կարճաժամկետ գնային միտումը իջնում ​​է երկարաժամկետ միտումից, ինչը շուկայում հաճախ ընկալվում է որպես հետագա կորուստների մասին նախազգուշացում։

Ռազմագերիներ