
Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախկին կինը՝ Թրյուդոյի և Քեթի Փերիի սիրավեպի մասին
Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախկին կինը՝ Սոֆի Գրեգուարը, անդրադարձել է Թրյուդոյի և երգչուհի Քեթի Փերիի սիրավեպին՝ ասելով, որ նախընտրում է կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա․ գրում է CNN-ը։
«Գիտեք, մենք մարդիկ ենք, և ամեն ինչ ազդում է մեզ վրա․ դա նորմալ է։ Իսկ թե ինչպես եք արձագանքում այդ ամենին, ձեր որոշումն է։ Ես նախընտրում եմ աղմուկի փոխարեն լսել երաժշտությունը», – «Արլենը մենակ է» փոդքասթում ասել է Գրեգուարը։
Նշենք, որ Թրյուդոն և Գրեգուարը իրենց բաժանության մասին հայտարարել էին 2023 թվականի օգոստոսին։ Նրանք ամուսնացել էին 2005 թվականին և ունեն երեք երեխա։ Այս տարվա սեպտեմբերին Թրյուդոյին և Քեթի Փերիին գրկախառնված լուսանկարել էր մի անցորդ, սակայն, զույգը իրենց սիրավեպի մասին հրապարակայնորեն հայտարարել է հոկտեմբերին` Փերիի ծննդյան օրը։
«Ես ինձ թույլ կտամ հիասթափվել ինչ-որ մեկից, ինձ թույլ կտամ զայրանալ, տխրել։ Որպես հոգեկան առողջության ջատագով՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է զգալ այդ հույզերը», – ասել է Գրեգուարը։ Փոդքասթի ընթացքում Գրեգուարն ուղղել է հաղորդավարուհուն, երբ վերջինս իրեն անվանել է «միայնակ մայր»՝ ասելով, որ ինքը միայնակ մայր չէ և երեխաների դաստիարակությունը կիսում է մի հոր հետ, «որն այդքան խորը սեր ունի իր երեխաների նկատմամբ»:


