07 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը

Վերջերս հրապարակված արբանյակային պատկերներից երևում է, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի հայկական եկեղեցիների հետ մեկտեղ ոչնչացնում են նաև շիական մզկիթները․ հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։

Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի մզկիթը շուրջ 30 տարի պահպանվել է Արցախի հայկական ուժերի կողմից, իսկ ահա չանցած ընդամենը մի քանի տարի՝ ոչնչացվում է Ադրբեջանի կողմից Խուդաֆերին-Ղուբադլը-Լաչըն մայրուղու կառուցման ժամանակ:

Լուսանկարներում

  1. Մզկիթը 2009 թ. (Լուս.՝ Սամվել Կարապետյանի)
  2. 1890 թ. շինարարական արձանագրությունը
  3. Մզկիթը տիեզերքից մինչև ոչնչացումը՝ 8.01.2021 թ.
  4. Մզկիթը ոչնչացումից հետո՝ 23.04.2024 թ.
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ