15 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին» համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերին․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

«Թրամփի երթուղին» համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերին․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան միշտ աջակցել է խաղաղության գործընթացին և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուն։

«Ես շատ ուրախ եմ տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը տարիներ տևած հակամարտությունից հետո», – նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումը վճռական խթան է հաղորդել այս գործընթացին։ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն այն հիմնական կետերից մեկն է, որը միշտ շեշտել է Ֆրանսիան։

Լագուն նշել է, որ խաղաղության շուրջ բանակցություններն արդեն արդյունքներ են տալիս կոնկրետ քայլերի տեսքով, որոնք անմիջականորեն օգուտ են բերում երկու երկրներին։

«Մենք հույս ունենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա այս դրական գործընթացն ավարտել հնարավորինս շուտ և, սահմանները բացելով, պայմաններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության և կապերի խորացման համար», – նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ «Թրամփի երթուղին» Հարավային Կովկասում հարաբերությունների զարգացման գործում վճռորոշ դեր խաղալու ներուժ ունի և համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերին։

«Այս նախագիծը նաև ծառայում է մեր շահերին՝ Եվրոպայի և Ասիայի միջև լրացուցիչ երթուղու բացման առումով, որն օգուտ կբերի բոլոր կողմերին: Եվրոպական միության հետ միասին մենք պատրաստ ենք աջակցել այս կապակցման օրակարգին, որը TRIPP նախագիծը կապում է ավելի լայն տարածաշրջանի հետ: Նախագծի մանրամասների վերջնական մշակումը թույլ կտա մեզ մոտ ապագայում սկսել նման համատեղ աշխատանք»,- նշել է դեսպանը։

Ռազմագերիներ