23 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը

Փաստաբանները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը

 

Երևանում  մեկնարկել է փաստաբանների
եռօրյա գործադուլը։ Նրանք բողոքում են   ոստիկանության
բաժնում վերջին ամիսներին տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։

Փաստաբան Գոռ Գևորգյանի խոսքով՝ իրենց պահանջը մեկն է՝ պետական
մարմինների կողմից տեսնել իրավական վարքի դրսևորում․ «Մենք ականատես եղանք փաստաբանի
նկատմամբ բռնության։ Ոստիկանն իր աշխատանքն անելու համար բռնության է ենթարկում փաստաբանին։
Այսպիսի իմիջիայլոց վերաբերմունք իշխանության և ուժային կառույցների կողմից ես երբեք
չեմ տեսել»,- ասաց փաստաբանը։

Ավելի քան 502 փաստաբան պահանջում է ոստիկանապետի հրաժարականը։
Արա Զոհրաբյանը նշեց, որ փաստաբանների բողոքի ակցիան ոստիկանության ինսիտուտի դեմ չի,
այլ՝ այդ համակարգում բռնություն իրականացնողների․ «Մենք պահանջում ենք ոստիկանապետ
Արամ Հովհաննիսյանի հրաժարականը, որովհետև բռնության բոլոր դեպքերը տեղի են ունեցել
նրա պաշտոնավարման ընթացքում։ Ոստիկանապետը որևէ կերպ չի արձագանքել բռնության դեպքերին,
բռնություն իրականացրած ոստիկաններն էլ մնացել են անպատիժ»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի մոտից երթ է մեկնարկել դեպի ՆԳ նախարարության
շենք։

Հիշեցնենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին  հունիսի 7-ին 
տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել
փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։