
ՀԱՊԿ-ում քննարկել են անձնական տվյալների արտահոսքերի, կիբերհարձակումների և հարակից թեմաների վերաբերյալ հարցեր
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ միջադեպերի արձագանքման հարցերով խորհրդատվական համակարգող կենտրոնի 20-րդ նիստը՝ կազմակերպության անդամ պետությունների լիազորված մարմինների մասնակցությամբ․ տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքէջից։
«Նիստում քննարկվել են մի քանի հարցեր․ տեղեկատվական անվտանգության նոր սպառնալիքներ, մատակարարման շղթաներով իրականացվող հարձակումների աճ, անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի ռիսկեր և կիբերհարձակումներ։ Մասնակիցները կարևորել են տեղեկատվության արագ փոխանցման ու արձագանքման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։


