
Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը․ իրավապաշտպան
Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը. Facebook-ի իր էջում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Հիմա ինչ, «Հայկական ժամանակ»-ն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում։
Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ի՞նչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի՝ «Ո՞վ է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչո՞ւ են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը․․․ Իրոք չեմ հասկանում։ Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»,- նշում է իրավապաշտպանը։


