08 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի այցելել են Կիև․ Politico

ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի այցելել են Կիև․ Politico

ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը և շտաբի պետ Ռենդի Ջորջն անսպասելի այցով ժամանել են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Բարձրաստիճան զինվորականների այցի պատճառներից մեկն ԱՄՆ-ի ջանքերն են՝ ՌԴ-ի հետ պատերազմի ավարտն արագացնելու միջոց գտնելու համար։

ԱՄՆ զինվորական պաշտոնյաները նախատեսում են հանդիպել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության, ուկրաինացի օրենսդիրների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը երբեք չի այցելել Ուկրաինա։ Սա Դրիսկոլին և Ջորջին դարձնում է Պենտագոնի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այցելել են Կիև ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն գաղտնի մշակում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ