
ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի մշակում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր․ Axios
ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի մշակում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր. գրում է Axios-ը։
Ծրագիրը բաղկացած է 28 կետից և ոգեշնչված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում համաձայնության հասնելու ջանքերով։
Դրա բովանդակությունը կարելի է բաժանել չորս կատեգորիայի՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերություններ Մոսկվայի և Կիևի հետ։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրի մշակումը քննարկել է Կիրիլ Դմիտրիևի հետ հոկտեմբերի վերջին Մայամի կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն Axios-ին ասել է, որ որպես հիմք են ծառայել Պուտինի և Թրամփի կողմից Ալյասկայում համաձայնեցված սկզբունքները։ Նրա խոսքով՝ Մոսկվայի բանակցային դիրքն ամրապնդվում է։
Սպիտակ տունը սկսել է տեղեկացնել նոր ծրագրի մասին ոչ միայն ուկրաինացիներին, այլև եվրոպացի պաշտոնյաներին։


