15 Դեկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները. Խամենեիի խորհրդական   

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները. Խամենեիի խորհրդական  

Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները. CNN-ի հետ զրույցում նշել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական և Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Նրանք պետք է առաջին քայլն անեն և ցույց տան, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից սահմանված պայմաններով։ Սա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա», – նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել ուրանի «հարստացման մակարդակը», բայց ոչ դրա դադարեցումը՝ միաժամանակ պնդելով, որ Իրանը «չի ձգտի միջուկային զենք մշակել»։

Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ3-ը (Ֆրանսիա, Գերմանիա և Միացյալ Թագավորություն) Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդին ներկայացրել են բանաձևի նախագիծ՝ պահանջելով հասանելիություն Իրանի միջուկային օբյեկտներին և հարստացված ուրանի պաշարներին։

Աղբյուրների համաձայն՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի արդեն նոյեմբերի 19-ին։

Ռազմագերիներ