
Թրամփը հավանություն է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ անցկացնելու ԿՀՎ ծրագրերին․ The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ անցկացնելու ԿՀՎ ծրագրերին․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփը հավանություն է տվել ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել մարտադաշտը հետագա գործողությունների համար նախապատրաստելուն»,- գրում է լրատվամիջոցը։
Հրապարակման համաձայն՝ Միացյալ Նահանգները նաև գաղտնի բանակցություններ է վարել լատինաամերիկյան երկրի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը և Վաշինգտոնի հասանելիությունը նավթին։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում Վենեսուելայի վերաբերյալ որևէ տարբերակ։ Ինչպես հաղորդել էր CNN-ը, անցյալ ամիս բանակցություններն առաջ մղելու անհաջող փորձերից հետո ամերիկացի առաջնորդը կարգադրել էր դադարեցնել շփումները Մադուրոյի և նրա շրջապատի հետ՝ հիասթափված լինելով նրա կամավոր հրաժարական տալուց։


