27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոցներ

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված:

Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոցներ․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք նաև, որ դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Տարոն  Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:

Քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում:

Ռազմագերիներ