15 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու մասին օրինագծին 

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու մասին օրինագծին 

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները համաձայնել են Արդարադատության նախարարությանը պարտավորեցնել հրապարակել սեռական հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը․ գրում է BBC-ն։

Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ՝ 427-1 ձայների հարաբերակցությամբ, հաստատել է որոշումը։ Սենատն, իր հերթին, միաձայն հաստատել է որոշումը՝ արագացնելով գործընթացն՝ առանց պաշտոնական քվեարկության։

Որոշումն ընդունվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, չնայած իր կողմնակիցների հրապարակային դիմադրությանը, փոխեց դիրքորոշումը և կոչ արեց Կոնգրեսին քվեարկել գրառումների բացահայտման օգտին։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Էփշտեյնի հետ Թրամփի ունեցած կապերի մասին խոսակցությունները կրկին հայտնվեցին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ հրապարակվեց ավելի քան 20,000 էջ փաստաթուղթ․ դրանցից որոշներում հիշատակված է նաև ԱՄՆ նախագահը։

Փաստաթղթերի հրապարակմանը հաջորդել էր սկանդալի մեջ Թրամփի ներգրավվածության մասին Սպիտակ տան հերքումը։

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

Ռազմագերիներ